Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ. մահվան դեպքերի թիվը 2010-ին կրկնակի նվազել է

ՄԻԱՎ/ՁԻԱՀ. մահվան դեպքերի թիվը 2010-ին կրկնակի նվազել է

Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես ասուլիսում ասաց հանրապետության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի 2010 թվականի զեկույցի կարևոր եզրահանգումն այն է, որ ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացումը հնարավոր է եղել կանգնեցնել ու սկսվել է դրա «հետընթացը»:

 

Նրա խոսքով, վերջին տասը տարվա ընթացքում վարակման նոր դեպքերի թիվը նվազել է գրեթե 20 տոկոսով: Նույնքան էլ նվազել է ՁԻԱՀ-ից մահվան դեպքերի թիվը վերջին 5 տարվա ընթացքում, իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ընդհանուր թիվը կայունացել է:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները, Ս. Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (51,4%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (39,5%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

«ՄԻԱՎ վարակով հիվանդներից 460-ի մոտ (կին` 108, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 84-ի մոտ՝ 2009թ. ընթացքում: ՁԻԱՀ-ի դեպքերի կեսից ավելին արձանագրվել է վերջին 3 տարիների ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 228 դեպք: Մահացածների թվում կան 38 կին և 4 երեխա: Հատկանշական է, որ 2010թ. 11 ամիսների ընթացքում արձանագրված մահվան դեպքերի թիվը կրկնակի նվազել է նախորդ տարվա համեմատ»,-ասաց նա:

Կենտրոնի տնօրենի խոսքով, ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 402 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 42,1%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3%: Ըստ նրա, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով, հանրապետությունում կա 1900 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

2009-ի վերջի դրությամբ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվն աշխարհում 33.3 մլն է կազմում, իսկ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը, նույն ժամանակահատվածում, կազմում է 2.6 մլն: Մինչդեռ, ՁԻԱՀ-ից մահվան դեպքերի թիվը 1.8 մլն է:

Նշենք, որ Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ